top of page

MONK3-ը չտեսնված չասված ու չլսված
պատմություններ ստեղծելու մասին է 

Untitled-3-03.png
Untitled-3-03.png
Untitled-3-03.png
Untitled-3-03.png
Untitled-3-03.png
Untitled-3-03.png
Untitled-3-03.png
Untitled-3-03.png

Մեր Մասին

MONK3-ը YouTube-յան ալիք է, որը հայկական մեդիատիրույթում որակական նոր նշաձող սահմանելու գործելաոճ է որդեգրել։ Մենք միավորում ենք ստեղծարար միտքն ու առաջատար տեխնոլոգիաները՝ ստեղծելու բովանդակություն, որը սահմաններ չունի։
 

«Չտեսնված, Չասված, Չլսված»
Մեր կարգախոսն արտացոլում է մեր գործելաոճը՝ բացահայտել թեմաներ, որոնք մնացել են ստվերում և մատուցել դրանք այնպիսի վիզուալ լուծումներով, որոնք զարմացնում են։ Մեր նկարահանումները կատարվում են ժամանակակից և բարձրորակ տեխնիկայով՝ ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ։ Մեր տեսլականն է ստեղծել բովանդակություն, որը  հետաքրքիր կլինի ոչ միայն Հայաստանում, այլև կգրավի միջազգային լսարանը:

 

MONK3-ի հաղորդումները, ֆիլմերը և մուլտֆիլմերը հասանելի կլինեն նաև ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություններով։MONK3–ը չի սահմանափակվում միայն սեփական ձեռքբերումներով։ MONK3 Awards-ի միջոցով մենք նախաձեռնեցինք ամբողջ դաշտի աշխուժացումը՝ ոգեշնչելով, գնահատելով և լրացուցիչ հարթակ տրամադրելով տաղանդավոր ստեղծագործողներին։
 

MONK3-ը բաց է համագործակցության համար նրանց հետ, ովքեր պատրաստ են փորձարկումների և ձգտում են կատարելության։ Մենք ստեղծում ենք ապագայի մեդիան՝ այսօր և այստեղ։

bottom of page