
MONK3 Awards-ն ամրագրեց հայկական YouTube-յան բովանդակություն ստեղծողների դերը մեր իրականության մեջ։ Այն միավորեց մեկ հարկի տակ նրանց, ովքեր տարիներ շարունակ ձևավորել են միլիոնավոր մարդկանց ժամանցը, կրթությունն ու աշխարհայացքը։
Մրցանակաբաշխությունը դարձավ այն կարևոր հանգրվանը, որտեղ YouTube-յան համայնքի ամենավառ ներկայացուցիչները ստացան արժանի գնահատական։ MONK3 Awards–ն եկավ ապացուցելու, որ հայկական YouTube-ը վաղուց դուրս է եկել սիրողական մակարդակից և վերածվել է պրոֆեսիոնալ, բարձրակարգ և մրցունակ մեդիաոլորտի:
Մրցանակաբաշխության շրջանակում ներկայացվեցին լավագույնները 10-ից ավելի անվանակարգերում: Կային նաև հատուկ մրցանակներ, որոնց արժանացան ոլորտի հայտնի ներկայացուցիչները: Ի՞նչ տվեց MONK3 Awards-ը Մոտիվացիա. Ստեղծագործողներն ստացան իրենց աշխատանքի որակն ավելի կատարելագործելու նոր խթան: Համագործակցություն. Միջոցառումը մեդիադեմքերի համար դարձավ խոշոր համագործակցության հարթակ։ Ճանաչում. Բազմաթիվ տաղանդավոր հեղինակներ դուրս եկան նեղ շրջանակից և ստացան ավելի լայն ճանաչում։ Միջոցառմանը ներկա գտնվեց 1000-ից ավելի մարդ. այն ուղեկցվեց սիրված աստղերի կատարումներով և կրկեսային շոուով:Տարբեր կարծիքներ, հակադիր դիտանկյուններ, իրական քննարկումներ և հետաքրքիր հյուրեր. ամեն թողարկում բերում է նոր թեմա՝ առանց պարտադրանքի, առանց ճիշտ ու սխալի: Սա ապահով տարածք է մտածելու, հարցեր տալու և լսելու։
MONK3 Յութուբյան ալիքների մրցանակաբաշխության 2025թվականի հաղթողները
Hermine Stepanyan
Լավագույն YouTube-յան ալիք
$600
Gevorg Mkrtchyan
Լավագույն երաժշտական ալիք
$600
IRA'S WORLD CHANNEL
Լավագույն խոհանոցային ալիք
$600
Saint-Hov
Լավագույն YouTuber
$600
Arusik Tigranyan
Լավագույն բլոգգեր/վլոգգեր
$600
Life Armenia
Լավագույն մեդիաալիք
$600
Levon Beglaryan
Լավագույն հումորային ալիք
$600
Vardan Sargsyan Official Channel
Լավագույն ժամանցային ալիք
$600
Ayl Kartsiq
Լավագույն փոդքասթային ալիք
$600
Amalya Hovhannisyan
Լավագույն հարցազրույցային ալիք
$600
haykfreestyle
Լավագույն սպորտային ալիք
$600
TeensLIVE
Լավագույն կրթական ալիք
$600
Sahakyants Animation Studio
Լավագույն մանկական ալիք
$600
Շամշադինի համը
Լավագույն մարզային ալիք
$600
Զինք/Zinq
Տարվա հայտնություն YouTuber
$600
ArmComedy
Հատուկ մրցանակ՝ Չտեսնված
$600
Նազենի Հովհաննիսյան
Հատուկ մրցանակ՝ Չասված
$600
Արսեն Գրիգորյան և Լուսինե Հայրապետյան
Հատուկ մրցանակ՝ Չլսված
$600
