
Կանոնակարգ և պայմաններ
Ընդհանուր դրույթներ
«Monk3 մրցանակաբաշխության» նպատակն է ճանաչել և խրախուսել հայկական YouTube-յան համայնքի ամենաազդեցիկ և ստեղծարար հեղինակներին։
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել բոլոր այն հեղինակները, որոնք ունեն մեծ մասամբ հայալեզու, Հայաստանում և հայախոս լսարանի համար ստեղծված օրիգինալ հեղինակային բովանդակությամբ YouTube-յան ալիք՝ հիմնված առնվազն 6 ամիս առաջ և հրապարակած առնվազն 10 տեսանյութ։ Ալիքը ցանկալի է ունենա նվազագույնը 5.000 հետևորդ, չունենա վերավերբեռնումներ (re-uploads), ամբողջովին AI-ով ստեղծված բովանդակություն և ֆեյք հետևորդներ։ Ալիքի հեռարձակման միակ պլատֆորմը պետք է լինի YouTube-ը։
Անվանակարգեր
Անվանակարգերը կարող են ներառել, սակայն չսահմանափակվել հետևյալով․
-
Լավագույն YouTube-յան ալիք (այս անվանակարգում մրցելու են բոլոր մասնակիցները)
-
Տարվա լավագույն երաժշտական ալիք
-
Տարվա լավագույն խոհանոցային ալիք
-
Լավագույն YouTuber
-
Լավագույն բլոգգեր/վլոգգեր
-
Լավագույն մեդիաալիք
-
Լավագույն հումորային ալիք
-
Լավագույն ժամանցային ալիք
-
Լավագույն փոդքասթային ալիք
-
Լավագույն հարցազրույցային ալիք
-
Լավագույն սպորտային ալիք
-
Լավագույն կրթական ալիք
-
Լավագույն մանկական ալիք
-
Հայացք մարզից (մարզային կյանքի լուսաբանում)
-
Տարվա հայտնություն YouTuber
-
Monk3 հատուկ մրցանակ՝ Չլսված
-
Monk3 հատուկ մրցանակ՝ Չասված
-
Monk3 հատուկ մրցանակ՝ Չտեսնված


Դիմումների ընդունում
Դիմումներն ընդունվում են Monk3-ի կայքում առցանց պաշտոնական ձևաթուղթը լրացնելու միջոցով։
Ձևաթղթին դիմումատուն պետք է կցի իր ընտրությամբ այնպիսի 3 տեսանյութ, որոնք թույլ կտան առավելագույնս պատկերացում կազմել ալիքի մասին։
Յուրաքանչյուր մասնակից կարող է առաջադրվել մեկ անվանակարգում՝ իր ընտրությամբ, սակայն Կազմակերպչական թիմն իրավունք ունի նպատակահարմարության պարագայում փոխել անվանակարգը՝ դրա մասին նախապես տեղեկացնելով դիմումատուին։
Քվեարկություն
Կազմակերպչական թիմը ստուգում է դիմումների համապատասխանությունը մրցույթի կանոններին և հաստատում/մերժում մասնակցությունը հանրային քվեարկությանը։
Հանրային քվեարկությունը մեկնարկում է Monk3-ի պաշտոնական կայքում։
Կազմակերպչական դրույթներ
Կազմակերպչական թիմն իրավունք ունի հեռացնել մասնակցին, եթե պարզվի, որ ներկայացված տեղեկությունները կեղծ են կամ խախտվել են մրցույթի պայմանները։
Մրցանակաբաշխության ընթացքում արված բոլոր նյութերն ու լուսանկարները կազմակերպիչները կարող են օգտագործել տեղեկատվական և գովազդային նպատակներով։
Մրցանակաբաշխության օրացույցը (դիմումների ընդունում, քվեարկություն, արդյունքների հայտարարում) հրապարակվում է Monk3-ի պաշտոնական հարթակներում։
Պատասխանատվություն և վերջնական դրույթներ
Կազմակերպչական թիմը պատասխանատու չէ տեխնիկական խնդիրների համար (օր.՝ YouTube ալիքի հասանելիություն, տեսանյութերի հեռացում և այլն)։
Բոլոր վիճահարույց հարցերը լուծվում են կազմակերպչական թիմի որոշմամբ։
Կազմակերպիչները կարող են իրականացնել կանոնների ցանկացած փոփոխություն՝ նախօրոք հայտարարելով դրա մասին։
Կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում մրցույթի վերջնական արդյունքների համար։
