ՄաֆիաDoor
Միջազգային նշանավոր խաղի MONK3-ի ադապտացիան Խաղում 8 մասնակից կա, որոնք բաժանվում են երկու հակամարտող կողմերի՝ 2 սև և 6 կարմիր: Կարմիր խաղացողներից երկուսը՝ թիկնապահն ու թաղայինն ունեն հատուկ կարգավիճակ: Թիկնապահը, երկրորդ գիշերից սկսած, կարող է ինչ–որ մեկին (ներառյալ իրեն) փրկել՝ իմունիտետ տալ, սակայն ամբողջ խաղի ընթացքում յուրաքանչյուր խաղացողի դեպքում դա կարող է անել միայն մեկ անգամ: Թաղայինը, երկրորդ գիշերից սկսած, կարող է ստուգել ցանկացած խաղացողի՝ իմանալով արդյոք նա սև, թե կարմիր խաղացող է: Երկրորդ գիշերից սկսած սևերը համատեղ որոշմամբ հեռացնում են որևէ մասնակցի: Եթե այդ մասնակցին թիկնապահը նույն գիշերվա ընթացքում իմունիտետ է տված լինում, նա մնում է խաղում: Խաղը հաղթելու համար կարմիր խաղացողները պետք է հեռացնեն բոլոր սև խաղացողներին, իսկ որպեսզի հաղթեն սևերը, նրանց և կարմիր խաղացողների թիվը պետք է հավասար լինի:





























